«ՄԱՅՐԸ միշտ տոն է»․ Անդրեի պարը մայրիկի հետ հուզել է բոլորին

Մայրերի օրվան ընդառաջ հուզիչ հրապարակում․ Անդրեն մայրիկի հետ պարի տեսանյութ է հրապարակել

Մայրերի օրվան ընդառաջ սիրված երգիչ Անդրեն հուզիչ հրապարակում է արել իր սոցհարթակում։ Երգիչը կիսվել է մայրիկի հետ պարի գեղեցիկ տեսանյութից մի հատվածով, որն անմիջապես ջերմ արձագանք է ստացել հետևորդների կողմից։

Հրապարակմանը կից Անդրեն գրել է․

«Անկախ երկրից ու օրացույցից՝ ՄԱՅՐԸ միշտ տոն է
Մայրիկիս հետ այս պարը՝ հոգուս ամենաթանկ պահերից մեկն է»։

Տեսանյութը հուզել է բազմաթիվ օգտատերերի, ովքեր մեկնաբանություններում խոսել են մայրական սիրո անսահման ուժի և մայրիկների անփոխարինելի դերի մասին։

Իսկապես, սերը մայրերի նկատմամբ միշտ անսահման է, իսկ մայրիկները բոլորիս կյանքում ունեն առանձնահատուկ ու անփոխարինելի տեղ։