«Մամա լինելը ամենաբարձր կոչումն է»․ Լիլուն երեխաների հետ ջերմ կադրեր է հրապարակել․ երգչուհու խոսքերը հուզել են հետևորդներին

Մայրերի տոնին ընդառաջ սիրված երգչուհի Լիլուն իր սոցհարթակում նոր ջերմ ու հուզիչ հոլովակ է հրապարակել՝ երեխաների մասնակցությամբ։
Տեսանյութին կից երգչուհին նաև անկեղծ ու հուզիչ գրառում է արել․
«Մամա լինելը ամենաբարձր կոչումն է այս կյանքում։ Ինչքան մեծ երջանկություն է, այնքան դժվար և պատասխանատու առաքելություն։ Պարզապես երեխա չենք մեծացնում, այլ հասարակության համար պիտանի մարդ։ Առողջ եղեք և գնահատված»։
Հրապարակումը մեծ արձագանք է ստացել հետևորդների կողմից, ովքեր բազմաթիվ ջերմ խոսքեր ու շնորհավորանքներ են հղել երգչուհուն մայրերի տոնի առթիվ։
Ձեզ ենք ներկայացնում նրանց լուսանկարները։
























