«Միանգամից երեք վիրահատություն»․ Լիլիթ Գալստյանը Սուպեր Սաքոյի վիրահատության և առողջական վիճակի մասին․ Բացառիկ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երգիչ Սուպեր Սաքոը Հայաստանում վիրահատության է ենթարկվել։ Նրա առողջական վիճակի և վիրահատության մանրամասների մասին StarNews-ին բացառիկ հարցազրույց է տվել երգչի պրոդյուսեր Լիլիթ Գալստյանը։

Լիլիթ Գալստյանի խոսքով՝ Սուպեր Սաքոն երկար ժամանակ առողջական խնդիրներ է ունեցել։ «Անընդհատ ցավեր է ունեցել ստամոքսի հատվածում, այրոցներ, սրտխառնոց։ Ամերիկայում դիմել է մի քանի բժիշկների, սակայն ամեն մեկը տարբեր վարկածներ են ասել»,- պատմել է նա։

Պրոդյուսերի խոսքով՝ երբ երգիչը երկու շաբաթով Հայաստան է եկել, դիմել են բժիշկ Նարեկին, ով անհրաժեշտ հետազոտություններից հետո հայտնել է, որ շտապ վիրահատություն է անհրաժեշտ։

«Պարզվել է, որ լեղապարկը բորբոքված էր, ներսում ավազները շատ խիտ էին և փակում էին լեղածորանը։ Բացի այդ, ուներ նաև ուժեղ այրոցներ, սրտխառնոց և կերակրափողի ճողվածք։ Արդյունքում հաջորդ օրը միանգամից երեք վիրահատություն արվեց»,- նշել է Լիլիթ Գալստյանը։

Վիրահատությունից հետո երգիչը երեք օր գտնվել է Շենգավիթ ԲԿ-ում բժիշկների հսկողության տակ։ Այժմ նրա վիճակը լավ է, և արդեն վաղը պատրաստվում է թռիչքի։