«Ես դավաճանվել եմ, խաբվել եմ». Լիանա Վանոյանի անկեղծ խոստովանությունը

Դերասանուհի Լիանա Վանոյանն այսօր անկեղծ զրույց է ունեցել, որը հրապարակել է իր սոցիալական հարթակներում։
Լիանան խոսել է կյանքի դժվար փուլերի, հիասթափությունների ու պայքարի մասին՝ նշելով, որ մարդիկ հաճախ սոցիալական ցանցերում տեսնում են միայն գեղեցիկ ու իդեալական պատկեր, մինչդեռ իրական կյանքում ամեն ինչ կարող է լրիվ այլ լինել։
Դերասանուհու խոսքով՝ ամենադժվարը հուսահատությունն է, որը երբեմն ստիպում է մարդուն մի քանի քայլ հետ գնալ իր գաղափարից, նպատակից ու երազանքից։ Սակայն, ըստ նրա, կարևորն այն է, որ մարդը կարողանա ուժ գտնել շարունակելու պայքարը և չհանձնվելու։
Լիանա Վանոյանը նաև հորդորել է իր հետևորդներին կյանքի ցանկացած իրավիճակում չհուսահատվել, հավատալ սեփական ուժերին և շարունակել առաջ շարժվել՝ անկախ դժվարություններից։

















