«Նույնիսկ օդանավի սնունդը չէի ուտում, բերում էի երեխաներիս»․․․ Վահագն Սիմոնյանի հուզիչ խոստովանությունը

Վահագն Սիմոնյանը օրերս հյուրընկալվել էր Aysor TV-ին։ StarNews-ը հետևել է հարցազրույցին և առանձնացրել ուշագրավ դրվագներ։
Խոսելով երեխաների հետ հարաբերությունների մասին՝ դերասանը պատմել է, թե որքան ուշադիր ու հոգատար հայր է եղել։ Նրա խոսքով՝ նույնիսկ ծանր ու խիտ աշխատանքային գրաֆիկի պայմաններում ամեն կերպ փորձել է երեխաներին ուրախացնել։
«Մի հատ ֆիլմ էի նկարում, էդ մի տարին մի 6 ամսվա մեջ մի 30 անգամ թռա Մոսկվա-Երևան։ Մոսկվայից հետ գալուց տաքսով գալիս էի օդանավակայան ու ամենամոտ խանութից ամենահամեղ պաղպաղակներն էի գնում՝ մի կես ճամպրուկ։ Հետո նստում էի ինքնաթիռը, որ չհալվի, ու ասում էի՝ տեսնես երբ պիտի հասնեմ… Օդանավում էլ, որ «обед» էին տալիս, չէի ուտում, պահում էի, ասում էի՝ օդանավինն է, բալես կեր… Ես էլ նստում նայում էի»,- պատմել է դերասանը։
Վահագն Սիմոնյանը նշել է նաև, որ այսօր ցավոք անգամ կապի միջոցներ չունի երեխաների հետ։

















