«Այսօր նաև ԻՄ տոնն է»․ Հասմիկ Խոջյանի հուզիչ շնորհավորանքն ամուսնուն

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը հուզիչ հրապարակմամբ շնորհավորել է ամուսնու տարեդարձը՝ կիսվելով ընտանեկան ջերմ կադրերով և անկեղծ խոսքերով։
Հասմիկը նշել է, որ տղամարդու հաջողությունների և ամենօրյա աճի մեջ մեծ դեր ունի նաև կինը՝ ընդգծելով, որ ուրախությամբ է հետ նայում միասին անցած տարիներին։
««Ես երջանիկ եմ Նրա ծնունդով
Ճակատագիրն ինձ կապել է նրա հետ, ով կարող է ամեն օր լինել իմ ուժը, իմ հենարանն ու ամրությունը
ունիկալ կարողություն ունի, որն ուզում եմ երբեք չկորցնի՝ կարողանում է մեկ հայացքով թևեր տալ ու ծաղկեցնել ինձ գիտեմ, որ հակառակն էլ է կարողանում, բայց դա չեմ ուզում լինի կարողացել է լինել իդեալական հայր Նարեի ծննդի առաջին իսկ օրից կարողությունների մասին կարող եմ երկար խոսել, բայց…..ԲԱՅՑ հիշենք, որ տղամարդու աշխատասիրությունը, աշխատունակությունն ու ամեն օրյա աճը կախված են կնոջից և ես միայն ուրախ եմ, որ տեսնում եմ այս տարիների մեր միասին անցած ճանապարհը, այնպես որ այսօր նաև ԻՄ ՏՈՆՆ Է»,- գրել է դերասանուհին։
Հրապարակումը կարճ ժամանակում մեծ արձագանք է ստացել հետևորդների շրջանում, ովքեր շտապել են շնորհավորել զույգին ու ջերմ խոսքեր հղել նրանց։
Տեսանյութը դիտեք այստեղ։

















