«7 տարի փողոցում եմ ապրել»․ Վահագն Սիմոնյանի անկեղծ խոստովանությունը ցնցել է համացանցը

Դերասան Վահագն Սիմոնյանը օրերս հյուրընկալվել էր Aysot.TV-ին։ StarNews-ը հետևել է նրա անկեղծ ու հուզիչ զրույցին։

Վահագն Սիմոնյանը պատմել է կյանքի վերջին տարիների դժվարությունների մասին՝ խոստովանելով, որ երկար ժամանակ ապրել է փողոցում։

Նրա խոսքով՝ առաջին օրերին նույնիսկ փոսում է ապրել։ Դերասանը նշել է, որ այդ ընթացքում իր սանիկն առաջարկել է իրենց տանը մնալ, սակայն ինքը հրաժարվել է։ Ավելի ուշ մոտ երկու տարի ապրել է իր «Volga» մակնիշի մեքենայի մեջ։

«Հետո հիշեցի, որ հող ունեմ Ապարանում՝ պապենական։ Վեր կացա գնացի էնտեղ։ 7 տարիա ընդհանուր փողոցում եմ ապրում, բայց ավելի լավ է կանգնած մեռնել, քան ծնկաչոք ապրել»,- ասել է նա։

Վահագն Սիմոնյանի այս խոստովանությունը մեծ արձագանք է գտել համացանցում, իսկ բազմաթիվ օգտատերեր մեկնաբանություններում աջակցություն ու ջերմ խոսքեր են հղել դերասանին։