Օրվա շոու-բիզնեսյան ամենաթեժ լուրերը․ Վահագն Սիմոնյանի ցավոտ խոստովանությունն, Լիլի Մորտոն հուզվել է, Մանե Հակոբյանը իր և Կարեն Հովհաննիսյանի հարաբերությունների մասին

Այս օրերին սոցիալական հարթակներում ամենաքննարկվող թեմաներից են Արամ Մելիքյանի ընտանիքի հանգստից հրապարակումները։ Հատկապես ուշադրության կենտրոնում է հայտնվել նրա որդին՝ Տիգրան , ով արդեն համացանցի սիրելի փոքրիկներից մեկն է դարձել։

Օրվա ամենահուզիչ խոստովանություններից մեկն արել է Վահագն Սիմոնյանը։ Aysor.TV-ին տված հարցազրույցում դերասանը պատմել է, որ տարիներ շարունակ ապրել է փողոցում, սկզբում նույնիսկ փոսում, իսկ հետո՝ իր «Volga» մակնիշի մեքենայի մեջ։ Նրա խոսքերը մեծ արձագանք են գտել համացանցում։

Քաղաքական ու շոու-բիզնեսային քննարկումների կենտրոնում հայտնվեց նաև Մկրտիչ Արզումանյանի և Տիգրան Ավինյանի պատահական հանդիպումը Երևանում։ Համացանցում արագ տարածվեց նրանց հանդիպման տեսանյութը։

Բլոգեր Քրիստինե Մարգարյանի նոր հրապարակումն էլ քննարկումների ալիք բարձրացրեց։ Նա կիսվել էր իր մայրիկի և գործարար Սամվել Ալեքսանյանի համատեղ լուսանկարով։

Հուզիչ հրապարակմամբ էր աչքի ընկել նաև Լիլի Մորտոն, ով փոքրիկ դստեր հետ տեսանյութ էր հրապարակել ու գրել․ «Երջանկության արցունքները։ Ամեն օր այ սենց նայում եմ ու չեմ հավատում»։

Ուրախ նորություն էլ հայտնել էին կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը՝ Լիզա Մորյակը։ Զույգը կազմակերպել էր «gender party», որի ընթացքում պարզվել էր, որ նրանք տղա երեխա են ունենալու։

Ռոմանտիկ հրապարակմամբ էին աչքի ընկել նաև Ալեն Սիմոնյանն ու նրա նշանածը, որոնք այս օրերին գտնվում են Փարիզում։ Զույգը լուսանկար էր հրապարակել Էյֆելյան աշտարակի ֆոնին։

Ընտանեկան հանգստից գեղեցիկ կադրերով էր կիսվել նաև Սիլվա Հակոբյանը, ով այս օրերին ընտանիքի հետ գտնվում է Մեխիկոյում։

Այսօր շարունակվում էին նաև ցավակցություններն ու հիշատակի խոսքերը՝ նվիրված օրեր առաջ կյանքից հեռացած Նիկոլայ Ծատուրյանին։ Հայտնի դարձավ նաև, որ նրա հարսը դերասանուհի Քրիստինա Ասրյանն է։

Իսկ դերասանուհի Մանե Հակոբյանը հետևորդների հարցուպատասխանի ժամանակ վերջ դրեց տարածված խոսակցություններին՝ նշելով, որ ինքը և Կարեն Հովհաննիսյանը չեն վերամիավորվել և շարունակում են մնալ պարզապես ընկերներ։