Հայտնիներ, ում կարելի է տեսնել ՔՊ քարոզարշավին

Դերասան Ռաֆայել Երանոսյանը իր հայրենի գյուղում՝ Լենուղիում, մասնակցել է ՔՊ քարոզարշավին։ Նա նշել է, որ այնտեղ գնացել է սեփական նախաձեռնությամբ՝ համայնքի խնդիրները բարձրաձայնելու նպատակով, ինչպես նաև ընդգծել է, որ այստեղ են իր ընկերները։

Դերասան Մկրտիչ Արզումանյանը ևս երևացել էր Երևանում անցկացվող ՔՊ քարոզարշավի ընթացքում։ Հրապարակված կադրերում երևում էր, թե ինչպես է Տիգրան Ավինյանը նրան փոխանցում կուսակցության բուկլետ։

Քարոզարշավին միացել է նաև դերասան Անդրանիկ Հարությունյանը, ով նշել է, որ կանգնած է «խաղաղության» գաղափարի կողքին։

Իր կարծիքն է հայտնել նաև դերասան Ալեքսանդր Բաբասյանը, ով հայտարարել է, որ խոնարհվում է Փաշինյանի առաջ՝ ընդգծելով, որ նրա շնորհիվ մարդիկ հնարավորություն են ստացել «լիարժեք շնչելու»։

Երգիչ Մհեր Արմենիան էլ, որը երկար տարիներ ասոցացվում էր այլ քաղաքական ուժի հետ այժմ աջակցում է ՔՊ-ին և մասնակցում նրանց նախաձեռնություններին։