«Վերջապես այդ օրը եկավ»․ Աննա Գրիգորյանի հարսանեկան շքեղ կադրերը ողողել են համացանցը

Ինչպես արդեն հայտնել էր StarNews-ը, այսօր բլոգեր Աննա Գրիգորյանի հարսանիքի օրն է։ Ավելի վաղ մենք ներկայացրել էինք Աննային հարսիկի կերպարում, իսկ այժմ համացանցում ակտիվորեն տարածվում են նրա հարսանեկան առաջին կադրերը։
Հրապարակված լուսանկարներն ու տեսանյութերը մեծ հետաքրքրություն են առաջացրել հետևորդների շրջանում։ Աննան ներկայացել է նրբաճաշակ և շքեղ հարսանեկան կերպարով՝ արժանանալով բազմաթիվ հաճոյախոսությունների։
Սոցհարթակներում օգտատերերը ակտիվորեն կիսվում են հարսանեկան կադրերով, իսկ մեկնաբանություններում շատերը նշում են, որ Աննան պարզապես փայլում է իր կարևոր օրը։
Հարսանիքի մթնոլորտը ևս բավական ջերմ ու տոնական է եղել։ Համացանցում արդեն տարածվում են ինչպես զույգի հուզիչ պահերը, այնպես էլ հյուրերի մասնակցությամբ ուրախ տեսանյութերը։
Ձեզ ենք ներկայացնում Աննա Գրիգորյանի հարսանեկան կադրերը, որոնք արդեն դարձել են օրվա ամենաքննարկվող հրապարակումներից։
























