Ու՞ր է «անհետացել» Թելման Խաչատրյանը. ինչու այլևս չի նկարահանվում նոր նախագծերում

Ժամանակին հայկական ամեն երրորդ հեռուստասերիալի գլխավոր դերում կարելի էր տեսնել Թելման Խաչատրյանին։ Դերասանական կարիերային զուգահեռ նա նաև վարում էր հաղորդումներ, նկարահանվում էր գովազդներում, մի խոսքով, ակտիվ գործունեություն էր ծավալում։
Սակայն վերջին տարիներին Թելմանը, կարծես, դադար է վերցրել եթերից։ Նրա մասնակցությամբ նոր նախագծեր գրեթե չկան, փոխարենը՝ նա բավականին ակտիվ վարում է սոցիալական իր էջերը։
Այս ընթացքում Թելմանը հասցրել է բազմաթիվ ճամփորդությունների մեկնել ու հետաքրքիր դրվագներով կիսվել հետևորդների հետ։ Նրա վերջին ճամփորդական լուսանկարներից մի քանիսը ներկայացնում ենք նաև ձեր ուշադրությանը։





















