Ինչպես է արձագանքում Աննա Գրիգորյանի ամուսինը երբ առաջին անգամ տեսնում է սիրելիին հարսի զգեստով

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր՝ մայիսի 21-ին, տեղի է ունենում բլոգեր Աննա Գրիգորյանի հարսանիքը։ Օրվա ընթացքում համացանցում արդեն հայտնվել էին հարսանեկան առաջին կադրերը, որոնք մեծ հետաքրքրություն էին առաջացրել հետևորդների շրջանում։

Քիչ առաջ զույգը հրապարակել է ևս մեկ հուզիչ տեսանյութ, որտեղ երևում է այն առանձնահատուկ պահը, երբ Աննայի ընտրյալը առաջին անգամ տեսնում է հարսնացուին։ Տեսանյութում զգացմունքները պարզապես խոսում են ինքնին․ հուզված հայացքներ, ժպիտներ և անմոռանալի մթնոլորտ։

Կադրերը շատ արագ տարածվել են սոցհարթակներում, իսկ հետևորդները մեկնաբանություններում նշում են, որ սա օրվա ամենահուզիչ հրապարակումներից մեկն է։

Առաջարկում ենք դիտել գեղեցիկ և հուզիչ այդ կադրերը, որոնք արդեն հիացրել են հազարավոր օգտատերերի։