Որ հայ հայտնիների երեխաներն այսօր նշեցին վերջին զանգը․ հուզիչ ու կարևոր օր շոուբիզնեսյան ընտանիքներում

Այսօր հանրապետության տարբեր դպրոցներում հնչել է վերջին զանգը։ Տոնական ու հուզիչ այս օրը կարևոր է եղել նաև բազմաթիվ հայտնի ընտանիքների համար, որոնց երեխաները հրաժեշտ են տվել դպրոցական կյանքին։
Երգիչ Արամ MP3-ի ընտանիքում այսօր առանձնահատուկ օր էր․ նրա ավագ որդին՝ Առնոն, ավարտել է դպրոցը։ Երգիչը և ընտանիքը ներկա են եղել որդու կարևոր օրվան։
Հուզիչ օր է եղել նաև Յանա Դանիելյանի և Սուրեն Փահլևանյանի ընտանիքում։ Նրանց դուստրը՝ Ադելը, նշել է վերջին զանգը։ Չնայած զույգը բաժանված է, երկուսն էլ ներկա են գտնվել դստեր կյանքի կարևոր իրադարձությանը և սոցիալական էջերում առանձին հրապարակումներ են արել նրա հետ։
Սուրեն Փահլևանյանը դստեր լուսանկարներին կից գրել է․
«Այսօր իմ աղջկա կյանքի ամենահիշարժան օրերից մեկն է… Վերջին զանգ։ Մի ամբողջ մանկություն մնաց դպրոցի պատերի ներսում՝ լի ծիծաղով, ընկերներով, երազանքներով ու անմոռանալի հիշողություններով։ Թող կյանքի նոր ճանապարհը լինի լուսավոր, հաղթանակներով լի ու խաղաղ։ Պապան միշտ կողքիդ է, իմ աղջիկ»։
Դերասան Ստեփան Ղամբարյանի ընտանիքում ևս այսօր կարևոր օր է եղել։ Նրա դուստրը նշել է վերջին զանգը։ Սոցցանցերում հրապարակված կադրերում երևացել է նաև դերասանի նախկին կինը, ում հետ միասին նրանք ներկա են գտնվել դստեր կյանքի կարևոր իրադարձությանը։
Դերասանուհի Լիլի Էլբակյանը հայտնել է, որ իր դուստրը ավարտել է 9-րդ դասարանը։ «Էլմիս ավարտեց»,- կարճ մակագրել է դերասանուհին։
Այսօր նոր հրապարակում է արել նաև Արման Ասատրյանը՝ Տիգրան Ասատրյանի որդին։ Նա կիսվել է նշանածի հետ լուսանկարներով՝ հայտնելով, որ վերջինս ԱՄՆ-ում ավարտել է համալսարանական կրթությունը։
Տոնական օր է եղել նաև շոումեն Արամ Մելիքյանի ընտանիքում։ Նրա ավագ որդին՝ Անրին, ավարտել է 9-րդ դասարանը և նշել վերջին զանգը։

















