«Դուք և Ռաֆոն հաշտության եզրեր չե՞ք գտնում»․ Անդրանիկ Հարությունյանը խոսել է Ռաֆայել Երանոսյանի հետ հարաբերությունների մասին

Անդրանիկ Հարությունյանը հյուրընկալվել էր Go.fm96.3 հաղորդմանը։ StarNews-ը հետևել է զրույցին։
Հաղորդման ընթացքում հաղորդավարը Անդրանիկին հարց է ուղղել իր և Ռաֆայել Երանոսյանի հարաբերությունների մասին։
«Կարգին հաղորդման Հայկոն և Մկրտիչ Արզումանյանն հաշտվեցին, դուք և Ռաֆոն հաշտության եզրեր չե՞ք գտնում»,- հարցրել է հաղորդավարը։
Անդրանիկ Հարությունյանը նշել է, որ չէր ցանկանա խորանալ թեմայի մեջ, սակայն ընդգծել է, որ իրենց միջև կոնֆլիկտ չկա։
«Ճիշտն ասած՝ չէի ուզի էս հարցին անդրադառնալ, բայց ամեն դեպքում այնպես չի, որ կռված ենք, որ տեսնում ենք՝ բարև, բարի լույս, ոնց ես, ինչ կա, պարզապես գործ չենք անում միասին, ընդամենը էդքան բան։ Կռված չենք»,- ասել է դերասանը։
Հիշեցնենք, որ տարիներ առաջ Անդրանիկ Հարությունյանի և Ռաֆայել Երանոսյանի համատեղ նախագծերը մեծ սեր էին վայելում հանդիսատեսի կողմից, սակայն այժմ նրանք միասին չեն աշխատում։

















