Գաղտնիքը բացահայտված է․ Հովհաննես Ազոյանի կինը բաժանումից 10 տարի անց խոսել է բաժանման պատճառների մասին

«No ֆիլտր» հաղորդման հյուրն էր Հովհաննես Ազոյանի նախկին կինը՝ Մերի Մարտիրոսյանը։ StarNews-ը հետևել է զրույցին, որտեղ Մերին առաջին անգամ ավելի բաց է խոսել իրենց ամուսնության և տարիներ առաջ տեղի ունեցած բաժանման պատճառների մասին։

Նրա խոսքով՝ ամուսնության սկզբում նա գիտակցաբար է ընտրել կյանքը հանրային և արտիստ մարդու հետ, սակայն ժամանակի ընթացքում հասկացել է այդ կյանքի իրական ծանրությունը։

«Իրականում երբ Հովհաննեսի հետ նոր էինք ծանոթացել, ճիշտ ասած՝ ես գիտակցելով եմ ամուսնացել իր հետ՝ իմանալով, որ նա արտիստ է, բեմի մարդ է, հանրային մարդ է, բայց լրջությունն ու ծանրությունը չէի պատկերացնում։ Այդ տարիների ընթացքում հասկացա, որ արտիստը ոչ ընտանիքինն է, ոչ կնոջինը և ոչ էլ երեխաներինը, ինքը բոլորինն է, և դրա հետ համակերպվելը տարիների ընթացքում դարձավ դժվար, հատկապես բալիկներից հետո, երբ նույնը բալիկներն էին զգում… հետո մեր մտածելակերպը փոխվեց»,– նշել է Մերին։

Նա նաև ընդգծել է, որ տարիների ընթացքում ընտանեկան հարաբերություններում ձևավորված դժվարությունները հանգեցրել են նրան, որ որոշում է կայացվել բաժանվելու վերաբերյալ՝ հնարավորություն տալով յուրաքանչյուրին շարունակել իր ճանապարհը։

Հարցազրույցի ընթացքում Մերի Մարտիրոսյանը խոսել է նաև այն մասին, որ ժամանակի ընթացքում փոխվել են իրենց վերաբերմունքն ու ընկալումները, իսկ ամուսնալուծությունից տարիներ անց նրանք նույնիսկ կարողացել են պահպանել քաղաքակիրթ հարաբերություններ։