«Ունեմ սիրող մարդ, սիրող անձնավորություն»․ Սոնա Շահգելդյանը խոսել է իր նոր կողակցի մասին

Երգչուհի Սոնա Շահգելդյանը օրերս հյուրընկալվել էր HerMine Dialog-ի տաղավարում, որտեղ անկեղծ խոսել է իր անձնական կյանքի մասին։

Զրույցի ընթացքում երգչուհին հայտնել է, որ սիրելի ունի, և արդեն տևական ժամանակ է՝ նրանք միասին են ապրում։ Սոնա Շահգելդյանը նշել է, որ երկար ժամանակ փորձել է փակ պահել այս թեման, քանի որ այն շատ անձնական է։

«Արթուրս տեղյակ է, և ես ոչինչ չունեմ թաքցնելու Արթուրիցս։ Փորձել եմ միշտ փակ պահել այս թեման, քանի որ անձնական է։ Իմ կողակիցն էլ այդքան չի սիրում սոցցանցեր։ Իր գործով, իր սիրելով, իր տեսակով, իր հարգանքով ապացուցում է ամեն բան»,- ասել է երգչուհին։

Սոնա Շահգելդյանը նաև խոսել է որդու և ներկայիս կողակցի հարաբերությունների մասին՝ ընդգծելով, որ ընտանիքում փոխըմբռնում և ջերմ մթնոլորտ կա։

«Ես շատ ուրախ եմ, Աստծո կամքով է այսպես ստացվել։ Ես ոչինչ չեմ պլանավորել, շփվում եմ, ունեմ սիրող մարդ, սիրող անձնավորություն։ Սերն իսկապես հիասքանչ բան է»,- անկեղծացել է նա։