Արուսիկ Տիգրանյանը խոսել է հղիության լուրերի մասին

Լրագրողուհի և դերասանուհի Արուսիկ Տիգրանյանը, ով հաճախ է սիրում ինտրիգային հրապարակումներով հետաքրքրություն առաջացնել հետևորդների շրջանում, այս անգամ ևս անակնկալ է մատուցել։
Նա սոցիալական էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ կադրում ընդգծված երևում է նրա փորիկը, ինչից շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, թե Արուսիկը հղի է և պատրաստվում է ուրախ լուր հայտնել։
Սակայն դերասանուհին շտապել է փարատել հետևորդների կասկածները՝ նշելով, որ իրականում խոսքը բոլորովին այլ լավ լուրի մասին է։
Արուսիկ Տիգրանյանը հայտնել է, որ պարզապես նիհարել է և դրանում էլ կայանում է լավ լուրը։
Հրապարակումն արագ տարածվել է համացանցում՝ առաջացնելով բազմաթիվ արձագանքներ և մեկնաբանություններ։

















