Անդրեի հուզիչ շնորհավորանքը քույրիկին․ «Հպարտ եմ, որ իմ քույրն ես»

Այսօր երգիչ Անդրեի ընտանիքում տոնական առիթ է։ Նրա քույրը՝ Անուշը, նշում է ծննդյան տարեդարձը, և երգիչը սոցիալական հարթակում նրան նվիրել է չափազանց հուզիչ ու ջերմ շնորհավորանք։
«Այսօր ծնվել է այն մարդը, ում ես ոչ միայն քույր եմ կոչում, այլ նաև իմ ամենամոտ ընկերն ու հենարանը։Անուշս ծնունդդ շնորհավոր
Քո ծնված օրվանից իմ կյանքում հայտնվել է մի մարդ, ով եղել է կողքիս թե՛ պայծառ օրերին, թե՛ ամենամութ ու դժվար պահերին։ Մարդ, ում միշտ կարող եմ վստահել և գիտեմ՝ ինչ էլ լինի, նա իմ կողքին է լինելու։ Կյանքում շատ մարդիկ են գալիս ու գնում, բայց քույր-եղբայր կապը մի բան է, որը ժամանակը չի կարող փոխել։ Իսկ դու այնպիսի քույր ես, որ իսկապես արժես հազար եղբոր։ Քո սիրտը, հոգատարությունը, ուժն ու նվիրվածությունը անգնահատելի են ինձ համար։
Շնորհակալ եմ բոլոր այն պահերի համար, երբ առանց խոսքերի հասկացել ես ինձ, շնորհակալ եմ, որ եղել ես իմ կողքին թե՛ ուրախության, թե՛ ցավի ժամանակ։ Ես հպարտ եմ, որ դու իմ քույրն ես։
Մաղթում եմ քեզ առողջություն, երջանկություն, խաղաղություն և այն ամենը, ինչի մասին երազում է քո սիրտը։ Թող կյանքը քեզ վերադարձնի այն ամբողջ սերը, բարությունն ու ջերմությունը, որ դու տալիս ես բոլորին։ Սիրում եմ քեզ անսահման։
Ծնունդդ շնորհավոր, իմ սիրելի՛ քույրիկ, իմ Անուշ», -գրել է Անդրեն։

















