Ուր է և ինչով է զբաղվում «Կարգին սերիալ»-ից հայտնի Արամիկը

Տարիներ առաջ հայկական հեռուստաեթերի ամենասիրված և ամենադիտվող նախագծերից մեկը «Կարգին սերիալ»-ն էր, որի հերոսները մինչ օրս հիշվում և սիրվում են հեռուստադիտողների կողմից։

Սերիալի ամենահիշվող կերպարներից էր նաև փոքրիկ Արամիկը, ում մարմնավորում էր Արեգ Գալոյանը։ Տաղանդավոր տղան մեծ ճանաչում էր ձեռք բերել դեռ մանկությունից և դարձել սերիալի ամենասիրելի հերոսներից մեկը։

Այսօր Արեգ Գալոյանն արդեն մեծացել է և վաղուց այլևս այն փոքրիկ Արամիկը չէ, որին հիշում են հեռուստադիտողները։ Նա ավարտել է համալսարանը և ընտրել ստեղծագործական ուղի։

Արեգը մասնագիտությամբ կոմպոզիտոր է և ակտիվորեն զբաղվում է երաժշտությամբ։ Արեգը նաև երգում է և արդեն ունի սեփական հեղինակային երգերի թողարկումներ։

Թեև տարիներ են անցել «Կարգին սերիալի» ավարտից, Արամիկի կերպարը շարունակում է մնալ հեռուստադիտողների հիշողության մեջ, իսկ Արեգ Գալոյանը հաջողությամբ շարունակում է իր գործունեությունը երաժշտական ոլորտում։