«Ես ինձ դավաճան եմ զգում». Արամ Մելիքյանը ներողություն է խնդրել երգիչ Դավիթ Զաքարյանից

Երեկ տեղի է ունեցել երգիչ Դավիթ Զաքարյանի որդու՝ Լևոն Զաքարյանի հարսանյաց արարողությունը, որը համախմբել էր բազմաթիվ հյուրերի ու մտերիմների։

Սակայն միջոցառմանը ներկա չի եղել Դավիթ Զաքարյանի մտերիմ ընկերներից մեկը՝ Արամ Մելիքյանը, ինչն աննկատ չի մնացել հետևորդների համար։

Այսօր Արամ Մելիքյանը նոր հոլովակ է հրապարակել և բացահայտել իր բացակայության պատճառը։ Երգչի խոսքով՝ նա այդ օրը զբաղված է եղել նկարահանումներով և աշխատանքային պարտականությունների պատճառով չի կարողացել մասնակցել հարսանեկան արարողությանը։

Հոլովակից պարզ է դառնում, որ Արամը գտնվել է նկարահանման հրապարակում, և հենց դա է եղել նրա՝ կարևոր ընտանեկան միջոցառմանը չներկայանալու հիմնական պատճառը։

Տեսանյութը դիտեք այստեղ։