Էլիզ Մելիքյանը հարսանիքից բացառիկ կադրեր է հրապարակել. Ովքեր են հայտնի հյուրերը

Դերասանուհի և բլոգեր Էլիզ Մելիքյանը շարունակում է ակտիվ լինել սոցիալական հարթակներում՝ հետևորդների հետ կիսվելով իր առօրյայով և կարևոր իրադարձություններով։
Երեկ Էլիզը պատմել էր իր հագեցած և զբաղված օրվա մասին՝ նշելով, որ բազմաթիվ գործերի հետ մեկտեղ մասնակցելու է նաև իր մտերիմ ընկերուհիներից մեկի հարսանիքին։
Հրապարակված կադրերից երևում է, որ հարսանեկան արարողությունն անցել է ջերմ և ուրախ մթնոլորտում։ Միջոցառմանը ներկա են եղել նաև բազմաթիվ հայտնի բլոգերներ և հանրային դեմքեր, որոնք միասին վայելել են տոնական օրը։
Էլիզը ևս կիսվել է հարսանիքից հետաքրքիր դրվագներով, իսկ հետևորդները մեծ հետաքրքրությամբ հետևել են հրապարակումներին։
StarNews-ը առանձնացրել է ուրախ հարսանիքից ամենահետաքրքիր կադրերը և առաջարկում է դիտել դրանք առանց մեկնաբանության։

















