Մարիամ Ալեքսանյանի ծնունդն ու ծննդյան ֆոտոշարքը

Այսօր դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի ծննդյան օրն է։ Սիրված դերասանուհին նշում է իր 29-ամյակը և այդ առիթով հետևորդների հետ կիսվել է նոր ֆոտոշարքով ու անկեղծ մտքերով։
Մարիամը սոցիալական հարթակում հրապարակած գրառմամբ հումորով ու ջերմությամբ անդրադարձել է իր տարիքին՝ գրելով.
«29 պաշտոնապես ստանձնեց պաշտոնը, ինձ մոտ արդեն արդյունքները հրապարակված են։ Վերջին անգամ է իմ կյանքում տարիքս սկսվում է 2-ով։ Սա արդեն այն տարիքն է, երբ մոմերն ավելի արագ են շատանում, քան ցանկությունները, ժամանակը ավելի արագ է ընթանում, բայց այսօր ավելի շատ, քան երբևէ, երջանիկ եմ և ավելի շատ երջանկանում եմ նրանից, ինչ դեռ չի եղել։ Ամենագեղեցիկը դեռ առջևում է»։
Դերասանուհու հրապարակած նոր ֆոտոշարքը կարճ ժամանակում բազմաթիվ հավանումներ և շնորհավորանքներ է ստացել։

























