Օվսաննա Խաչատրյանն ու որդին դուրս են գրվել հիվանդանոցից և վերադառնում են տուն

Օրեր առաջ բլոգեր Օվսաննա Խաչատրյանի ընտանիքում մեծ երջանկություն էր՝ լույս աշխարհ եկավ նրա որդին՝ Արէնը։ Իսկ այսօր արդեն մայրիկն ու փոքրիկը դուրս են գրվել հիվանդանոցից և վերադարձել տուն։
Օվսաննան երեխայի ծննդյան առաջին իսկ պահերից ակտիվորեն կիսվում է իր ամենահուզիչ ու հիշարժան ակնթարթներով՝ հետևորդներին ներկայացնելով մայրության առաջին օրերը և փոքրիկի հետ անցկացրած գեղեցիկ պահերը։
Այս անգամ բլոգերը հրապարակել է հիվանդանոցից դուրս գրվելու կադրերը, որոնք ջերմ արձագանք են ստացել հետևորդների կողմից։
Մենք ներկայացնում ենք այդ հուզիչ կադրերը և շարունակում ենք հետևել Օվսաննայի հրապարակումներին՝ ցույց տալու նաև, թե ինչպես են դիմավորել մայրիկին ու փոքրիկ Արենին տանը։




















