Ով է կանգնած Նիկոս Վերտիսի հայաստանյան համերգների հետևում և ինչ նորություններ են սպասվում

Հայաստանյան շոու-բիզնեսի և գործարար աշխարհի շրջանակներում վերջին տարիներին հաճախ է հնչում գործարար Կառլեն Առաքելյանի անունը։ Չնայած արդեն ավելի քան երկու տասնամյակ նա բնակվում է Հունաստանում, շարունակում է ակտիվորեն ներգրավված մնալ Հայաստանի հանրային, մշակութային և սպորտային կյանքում՝ հանդես գալով որպես մի շարք խոշոր նախաձեռնությունների հեղինակ ու կազմակերպիչ։

Կառլեն Առաքելյանը 2004 թվականից բնակվում է Հունաստանում և հանդիսանում է «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ՍՊԸ-ի համահիմնադիրն ու համասեփականատերը։ Ընկերությունը հայտնի է որպես Հունաստանում գործող միակ հայկական շինարարական ընկերությունը, որը տարիներ շարունակ իրականացրել է բազմաթիվ հաջողված նախագծեր։
Սակայն նրա գործունեությունը վաղուց արդեն դուրս է եկել միայն շինարարության շրջանակներից։ Հայաստանում Կառլեն Առաքելյանը հայտնի է նաև որպես «Padel Federation of Armenia»-ի հիմնադիր նախագահ և «Pame Padel» բրենդի սեփականատեր։ Նրա ջանքերով Հայաստանում սկսել է ակտիվ զարգանալ և տարածում գտնել աշխարհում մեծ ժողովրդականություն վայելող փադել սպորտաձևը։
Առաքելյանի անվան հետ են կապվում նաև մշակութային նշանակալի իրադարձություններ։ Վերջին տարիներին հատկապես մեծ արձագանք են ստացել հույն աշխարհահռչակ երգիչ Նիկոս Վերտիսի հայաստանյան համերգները, որոնք կազմակերպվել են հենց Կառլեն Առաքելյանի նախաձեռնությամբ։
2023 թվականին Նիկոս Վերտիսը Կառլեն Առաքելյանի անձնական հրավերով առաջին անգամ հանդես եկավ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում՝ հավաքելով շուրջ 2500 հանդիսատես։ Համերգի հաջողությունը հիմք դարձավ համագործակցության շարունակության համար, և արդեն 2025 թվականին երգիչը կրկին ժամանեց Հայաստան՝ այս անգամ լեփ-լեցուն դարձնելով համալիրի մեծ դահլիճը՝ մոտ 10 հազար հանդիսատեսի մասնակցությամբ։
Այս հաջող պատմությունը շարունակություն է ունենալու նաև այս տարի։ 2026 թվականի հունիսի 26-ին Նիկոս Վերտիսը հերթական անգամ կհանդիպի հայ հանդիսատեսին։ Սպասվող համերգն արդեն իսկ համարվում է ամառվա ամենասպասված երաժշտական իրադարձություններից մեկը։

Շինարարություն, սպորտ, մշակույթ և միջազգային համագործակցություններ․ Կառլեն Առաքելյանի գործունեությունը վկայում է, որ նույնիսկ տարիներ շարունակ արտերկրում ապրելով հնարավոր է պահպանել կապը հայրենիքի հետ և իրական ներդրում ունենալ Հայաստանի զարգացման ու միջազգային ճանաչելիության գործում։ Նրա նախաձեռնությունները ոչ միայն նոր հնարավորություններ են ստեղծում տարբեր ոլորտներում, այլև նպաստում են Հայաստանի և Հունաստանի միջև մշակութային ու գործարար կապերի ամրապնդմանը։

















