Ալեն Սիմոնյանի անմոռաց կատարումը նշանածի՝ Անելյա Գուբրյանի հետ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն և Անելյա Գուբրյանը, որոնք ամիսներ առաջ նշանադրվել են, շարունակում են ուշադրության կենտրոնում մնալ իրենց համատեղ հրապարակումներով։
Այս անգամ զույգը սոցիալական հարթակներում կիսվել է երթևեկության ընթացքում նկարահանված տեսանյութով, որտեղ միասին անմոռաց երգում են։ Հրապարակումը կարճ ժամանակում լայն արձագանք է ստացել համացանցում՝ արժանանալով բազմաթիվ դիտումների, մեկնաբանությունների։
Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը հաճախ են իրենց հետևորդների հետ կիսվում առօրյա կյանքի հետաքրքիր դրվագներով՝ ներկայացնելով համատեղ անցկացրած պահերը, որոնք ամեն անգամ մեծ հետաքրքրություն են առաջացնում հանրության շրջանում։ Նրանց վերջին տեսանյութը ևս բացառություն չեղավ և ակտիվ քննարկումների թեմա դարձավ սոցիալական ցանցերում։
Հոլովակը դիտեք այստեղ։

















