Հազարավոր շնորհավորանքներ ու ջերմ ընդունելություն․ Օվսաննա Խաչատրյանն ու փոքրիկ Արէնն արդեն տանն են

Բլոգեր Օվսաննա Խաչատրյանն արդեն նորածին փոքրիկ Արէնի հետ վերադարձել է տուն։ Նա սոցիալական իր էջերում հրապարակել է հուզիչ կադրեր՝ ցույց տալով, թե ինչպես են դիմավորել իրենց ընտանիքի նոր անդամին և որքան գեղեցիկ ու ջերմ մթնոլորտով էր ձևավորված տունը նրանց վերադարձի առիթով։

Օվսաննան նաև դիմել է իր հետևորդներին՝ շնորհակալություն հայտնելով վերջին օրերին ստացած անթիվ բարեմաղթանքների և սիրո խոսքերի համար։

«Այս օրերի ընթացքում աննախադեպ քանակի նամակներ ու մեկնաբանություններ եմ ստացել՝ մի քանի հազար շնորհավորանք։

Չեմ կարող բառերով նկարագրել, թե որքան շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրին՝ ձեր սիրո, ջերմ խոսքերի, շնորհավորանքների ու աջակցության համար։

Անկեղծ ասած՝ ֆիզիկապես նույնիսկ անհնար է այդքան նամակ բացել ու կարդալ։ Եթե չեմ հասցրել արձագանքել, իմացեք՝ դա միայն այն պատճառով է, որ պարզապես չեմ տեսել։

Բայց ուզում եմ, որ իմանաք՝ կարդացածս յուրաքանչյուր խոսք ինձ համար շատ արժեքավոր է, և ես անսահման շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրին»,- գրել է նա։

Հետևորդները շարունակում են շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ հղել երիտասարդ մայրիկին՝ մաղթելով առողջություն, խաղաղություն և երջանկություն փոքրիկ Արէնին ու ողջ ընտանիքին։