«Ծանր ու դժբախտ օրեր լինելու են հաստատ»․ Սիրո ու հանգստի կադրերից բացի՝ Արուսիկ Տիգրանյանը կարևոր ուղերձ է հղել

Արուսիկ Տիգրանյանը նոր հրապարակմամբ կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել։ Այս անգամ նա ամուսնու հետ մեկնել է հանգստի և հետևորդների հետ կիսվել գեղեցիկ լուսանկարներով, որոնք լի են ջերմությամբ և դրական տրամադրությամբ։
Սակայն հրապարակման ամենաուշագրավ մասը կից գրառումն էր, որտեղ Արուսիկը խոսել է կյանքի դժվարությունների և երջանիկ պահերը սեփական ուժերով ստեղծելու կարևորության մասին։
«Ծանր, դժվար, դժբախտ ու տխուր օրեր մեր կյանքում լինելու են հաստատ` անկախ մեր կամքից: Աշխարհում էնքան շատ կան դրանց նպաստող դեմքեր ու դեպքեր։
Իսկ այ երջանիկ օրերը ստեղծելը մեր գործն ա, ու ցանկացած հնարավորութնուն բաց թողնելը` հիմարություն։ Երջանիկ են նրանք, ովքեր ուղղակի կոմպենսացնում են աղետները սիրուն պահերով։ Էս իմ ակտուալ հավատամքն ա»,- գրել է նա։























