«Հպարտ քեռի»․ Անդրեն հուզիչ հրապարակմամբ շնորհավորել է զարմուհու ավարտական օրը

Երգիչ Անդրեի ընտանիքում այսօր կարևոր և հիշարժան օր է։ Նրա քրոջ աղջիկը՝ սիրելի զարմուհին, ավարտել է դպրոցի հիմնական օղակը և արդեն պատրաստվում է ուսումը շարունակել ավագ դպրոցում։

Այդ առիթով Անդրեն սոցիալական իր էջում կիսվել է ջերմ հրապարակմամբ՝ շնորհավորելով զարմուհուն այս կարևոր ձեռքբերման կապակցությամբ։

Լուսանկարին կից երգիչը գրել է․

«Շնորհավորում եմ ավարտական օրվա կապակցությամբ, իմ արքայադուստր․ հպարտ քեռի»։

Հուզիչ հրապարակումն անմիջապես արժանացել է բազմաթիվ դրական արձագանքների, իսկ հետևորդները միացել են շնորհավորանքներին՝ փոքրիկ շրջանավարտին մաղթելով նոր հաջողություններ ու մեծ ձեռքբերումներ ուսման հաջորդ փուլում։