Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը միասին հանգստի են մեկնել․նրանց հարաբերություններում նոր փուլ է սկսվե՞լ

Օրեր առաջ Անահիտ Կիրակոսյանը սոցիալական հարթակներում հրապարակումներ էր արել որդիների հետ՝ ցույց տալով, որ մեկնել են հանգստի։
Այսօր արդեն հրապարակումներով է հանդես եկել նաև դերասանուհու նախկին ամուսինը, ով ևս կիսվել է որդիների հետ անցկացրած հանգստի կադրերով։ Դրանցից կարելի է ենթադրել, որ ընտանիքի անդամները նույն վայրում են հանգստանում։
Այս հանգամանքը քննարկումների առիթ է դարձել։ Արդյո՞ք սա պարզապես երեխաների հետ համատեղ հանգիստ է, թե՞ նախկին ամուսինների հարաբերություններում նոր փուլ է սկսվում։
Սակայն այս պահին որևէ պաշտոնական հայտարարություն կամ հաստատում հնարավոր վերամիավորման վերաբերյալ չկա։ Հայտնի է միայն, որ ամիսներ առաջ Անահիտ Կիրակոսյանը հայտնել էր իր և ամուսնու բաժանության մասին։
Թե ինչ է իրականում նշանակում նրանց համատեղ հանգիստը, առայժմ հայտնի չէ, և որևէ եզրակացություն կարելի է անել միայն նրանց հետագա հայտարարություններից։




















