Այսօր Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Զոհրաբ Բակալյանի տարեդարձն է

«Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար, բալետմայստեր, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր Զոհրաբ Բակալյանի տարեդարձն է։
Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի և Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի ամբողջ կոլեկտիվի անունից սրտանց շնորհավորում ենք հարգարժան Զոհրաբ Բակալյանին՝ մաղթելով քաջառողջություն, անսպառ եռանդ, ստեղծագործական նոր նվաճումներ և երկար տարիների բեղմնավոր գործունեություն՝ ի նպաստ հայկական պարարվեստի զարգացման ու պահպանման։
Թող Ձեր կյանքի յուրաքանչյուր օրը լեցուն լինի նոր հաջողություններով, գնահատանքով, ջերմությամբ և ստեղծագործական ներշնչանքով։
Բարի տարեդարձ, հարգելի՛ Զոհրաբ Բակալյան»,- նշված է «Բարեկամություն» պետական անսամբլի հրապարակման մեջ։

















