Այսօր ՀՀ վաստակավոր պարուսույց, մշակույթի գործիչ Գագիկ Կարապետյանի ծնունդն է․ թոռնուհու շնորհավորանքը

Այսօր ՀՀ վաստակավոր պարուսույց, մշակույթի գործիչ Գագիկ Կարապետյանի ծննդյան տարեդարձն է։ Տարիներ շարունակ նա իր անուրանալի ներդրումն է ունեցել հայկական պարարվեստի զարգացման գործում և այսօր հանդիսանում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլի գլխավոր բալետմայստերը։

Օրվա առթիվ Գագիկ Կարապետյանին հուզիչ խոսքերով շնորհավորել է նրա թոռնուհին՝ պարուհի Աիդա Կարապետյանը։ Նա սոցիալական իր էջում կիսվել է ջերմ հրապարակմամբ՝ գրելով․

«Շնորհավոր ծնունդդ, պապիկ… Թե ինչքան լավ պապիկ ես, դա մենք գիտենք, իսկ թե ինչ հսկայական ու ֆենոմենալ աշխատանք ես կատարում պարարվեստում, դա թող իմանան բոլորը։ Սիրում եմ շա՜տ․․․»

Հրապարակումն արժանացել է բազմաթիվ ջերմ արձագանքների ու շնորհավորանքների։