«Ստիպեցի, որ իր Niva-ն վաճառի»․ Էլեն Սաֆարյանը պատմել է՝ ինչպես է նշանածը պայքարել իր սիրո համար

«Բառ ու բաս» հաղորդման հյուրը Էլեն Սաֆարյանն էր, ով ասմունքի միջոցով պատմել է իր և նշանածի սիրո պատմության մասին՝ ներկայացնելով մինչ այժմ չբարձրաձայնված մանրամասներ։

Էլենը խոստովանել է, որ սկզբում բոլորովին այլ պատկերացում է ունեցել իր ապագա կողակցի մասին և երկար ժամանակ մերժել է նրան։

«Ես «քարթու» աշխարհին դեմ եմ։ Մտածում էի՝ քարթու տղա է շատ, և ես այդպիսի կողակից իմ կողքին չէի պատկերացնում։ Ամիսներով մերժում էի, բայց նա չէր հանձնվում․․․ Պայքարեց ու հասավ։ Ստիպեցի նրան իր Niva-ն վաճառի, և նա այդպես էլ արեց։ Այդ ժամանակ հասկացա, որ նա իսկապես արժանի է իմ սիրուն»,- պատմել է նա։