Էլիզ Մելիքյանի նոր հրապարակումը քննարկումների կենտրոնում․ նրա սրտում իսկապե՞ս կա մեկը

Բլոգեր և դերասանուհի Էլիզ Մելիքյանի նոր հրապարակումը մեծ հետաքրքրություն է առաջացրել հետևորդների շրջանում՝ կրկին դառնալով ակտիվ քննարկումների թեմա։
Էլիզը կիսվել է նոր լուսանկարներով, որոնք բազմաթիվ հարցեր են առաջացրել նրա անձնական կյանքի վերաբերյալ։ Դրան նախորդել էր նրա հրապարակած գեղեցիկ ծաղկեփունջը, իսկ այս անգամ հրապարակված կադրերից մեկում երևում են ձեռք-ձեռքի բռնած տղա և աղջիկ։
Թե արդյոք դերասանուհին այս կերպ ակնարկել է իր անձնական կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին, թե պարզապես կիսվել է գեղագիտական կադրերով, առայժմ հայտնի չէ։ Ինքը՝ Էլիզ Մելիքյանը, որևէ լրացուցիչ մեկնաբանություն չի արել։
Մենք ներկայացնում ենք նրա հրապարակած լուսանկարները, որոնք արդեն լայն քննարկումների առիթ են դարձել համացանցում։




















