Հիշո՞ւմ եք «Ոսկե դպրոցի» Էլյային․ ինչո՞վ է զբաղվում նա այսօր

Շատերը նրան հիշում են «Ոսկե դպրոց» սիթքոմից՝ Էլյայի կերպարով։ Դերասանուհի Լիանա Հակոբյանը տարիներ առաջ մեծ ճանաչում ձեռք բերեց նաև «Դեպի ճամբար» նախագծում նկարահանվելու շնորհիվ, սակայն վերջին շրջանում նա այլևս չի երևում հեռուստաէկրաններին։
Լիանայի սոցիալական էջերից կարելի է նկատել, որ նրա կյանքում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել։ Դերասանուհին այժմ ունի սեփական ընտանիք, որդի և իր առօրյայի մեծ մասը նվիրում է մայրությանը։ Միևնույն ժամանակ նա ակտիվ է սոցիալական հարթակներում, որտեղ համագործակցում է տարբեր բրենդների հետ և զբաղվում գովազդային նախագծերով։
Թեև նրա պասիվությանը, հետևորդները շարունակում են հետաքրքրվել դերասանուհու կյանքով և սպասում են, որ մի օր նա կրկին կվերադառնա էկրաններ։ Հիշեցնենք, որ Լիանան հանրությանը հայտնի դարձավ «Ոսկե դպրոց» սիթքոմից, իսկ ավելի ուշ հանդես եկավ նաև «Դեպի ճամբար» նախագծում՝ ձեռք բերելով բազմաթիվ երկրպագուներ։

















