«Մենք շատ ենք ուզում երեխա ունենալ»․ Լևոն Մկրտչյանի կնոջ՝ Էվելինայի հուզիչ խոստովանությունը

Դերասան Լևոն Մկրտչյանի կինը՝ Էվելինան, ինստագրամյան իր էջում կազմակերպել է հարցուպատասխան, որի ընթացքում հետևորդներից մեկը հետաքրքրվել է՝ արդյոք զույգը չի՞ ցանկանում երեխա ունենալ։
Հարցին ի պատասխան՝ Էվելինան բավականին անկեղծ գրառում է արել՝ նշելով, որ իրենց ընտանիքում երեխաների թեման շատ կարևոր տեղ ունի։
«Այս հարցը շատերին է հուզում։ Իհարկե, շատ ենք ուզում։ Ես բազմիցս նշել եմ, որ իմ ու Լևոնի համար երեխաներն ամենալուսավոր էակներն են, բայց ժամանակակից աշխարհում երիտասարդները շատ ավելի հեռատես են, ու մեզ համար բոլոր քայլերը պիտի տրամաբանված ու արդարացված լինեն։
Ես շատ բարձր պատասխանատվության զգացողություն ունեմ, հատկապես նոր լույս աշխարհ եկող երեխայի նկատմամբ։ Դա շատ լուրջ ու պատասխանատու քայլ է, որին առնվազն պիտի՝ գոնե կիսով չափ, հոգեպես, ֆիզիկապես, իրապես պատրաստ լինես։
Ես շատ գնահատում եմ բոլորիդ մտահոգությունները մեր ընտանիքի համալրման թեմայով։ Ամեն բան ունի իր ժամանակը, Տիրոջ կամոք…»,- գրել է նա։


















