Որքան գումար է տալիս Ռոզա Դավթյանի ամուսինը հարսի պարի ժամանակ. Բացառիկ կադրեր

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դերասանուհի Ռոզա Դավթյանն ու նրա ամուսինը՝ Գուրգենը, այս օրերին քավորական ընտանիքի կարևոր առաքելությունն են ստանձնել։

Տոնական օրվանից դերասանուհին սոցիալական իր էջերում հրապարակել է բազմաթիվ գեղեցիկ լուսանկարներ և տեսանյութեր։ Ռոզան նաև հայտնել է, որ հարսանյաց արարողությունն անցկացվում է Ռուսաստանի Դաշնությունում։

Հրապարակված հոլովակներից մեկում երևում է նաև հարսի ավանդական պարը, որի ընթացքում Ռոզայի ամուսինը՝ Գուրգենը, զգալի գումար է նվիրում հարսնացուին՝ հայկական ավանդույթներին համապատասխան։ Այդ տեսանյութը մեծ հետաքրքրություն է առաջացրել հետևորդների շրջանում։

StarNews-ը ներկայացնում է Ռոզա Դավթյանի հրապարակած բոլոր հետաքրքիր կադրերն ու տեսանյութերը՝ հարսանյաց արարողությունից։