Դավիթ Թադևոսյանն ԱՄՆ տեղափոխվելու, կարիերայի և հիասթափության մասին

Դերասան Դավիթ Թադևոսյանը, որն այս օրերին Հայաստանում է, հյուրընկալվել է «Yelaket» հաղորդմանը։ Զրույցին հետևել է նաև StarNews-ը։

Դերասանը բացահայտ խոսել է ԱՄՆ տեղափոխվելու որոշման, իր սպասումների, հիասթափությունների և այսօրվա գործունեության մասին։

Դավիթ Թադևոսյանի խոսքով՝ երբ որոշեց ընտանիքի հետ տեղափոխվել ԱՄՆ, Հայաստանում դերասանական կարիերան իր ամենաբարձր կետում էր։ Այդուհանդերձ, նա հրաժարվեց ձեռք բերած հաջողություններից՝ հոլիվուդյան ֆիլմերում նկարահանվելու մեծ երազանքով։

Սակայն, ինչպես պատմում է դերասանը, իրականությունն այլ է եղել։ Շուտով նա հասկացել է, որ դերասանական քասթինգների և դերերի սպասումը կարող է ամիսներ տևել, մինչդեռ ընտանիքը պետք է պահել։ Այդ պատճառով ստիպված է եղել զբաղվել տարբեր աշխատանքներով՝ ապահովելու ընտանիքի եկամուտը։

Դավիթ Թադևոսյանն անկեղծորեն խոստովանել է, որ սպասումներն ու իրականությունը չեն համընկել, և դա իր համար հիասթափեցնող փորձառություն է եղել։

Այսօր նա շարունակում է ստեղծագործել՝ նկարահանելով կարճամետրաժ ֆիլմեր և բեմադրելով ներկայացումներ։ Նրա խոսքով՝ այդ գործունեությունն այսօր դարձել է ոչ միայն իր, այլև ԱՄՆ-ում բնակվող բազմաթիվ հայ դերասանների հիմնական զբաղմունքը։