«Էսքան փորձություններ ու էսքան դասեր». Էլիզ Մելիքյանի նոր գրառումը

Վերջին մեկ տարվա ընթացքում դերասանուհի և բլոգեր Էլիզ Մելիքյանի կյանքում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել։ Այդ մասին նա խոսել է սոցիալական իր էջում կատարած նոր հրապարակման մեջ։

Էլիզը կիսվել է անցած տարվա այս օրերին արված լուսանկարներով և դրանց կից անկեղծ գրառում կատարել՝ անդրադառնալով իր կյանքում տեղի ունեցած մեծ փոփոխություններին։

«Էս նկարներն անցած տարվա էս օրերին են արված։ Անկեղծ ասած, էսօր հետ նայելով՝ հասկանում եմ, որ նույնիսկ պատկերացնել չէի կարող, թե մեկ տարվա ընթացքում կյանքս էսքան կփոխվի։ Էսքան շրջադարձեր, էսքան նոր փորձություններ ու էսքան դասեր․․․ Կյանքը երբեմն ամենագեղեցիկ անակնկալներն է պատրաստում»,- գրել է Էլիզը։