«Մենակությունն ինձ համար չի»․ Էվելինա Ստեփանյանը նոր գրառում է արել

Դերասան Լևոն Մկրտչյանի կինը՝ Էվելինան, հաճախ է սոցիալական հարթակներում նոր գրառումներով հանդես գալիս։ Հերթական հրապարակման մեջ նա նշել է․

«Հրաշալի ա, երբ կան քո մարդիկ: Ով քեզ կգրկեն, ուժ կտան ու կասեն կանցնի:
Ոնց ա բախտս ինձ ժպտացել մարդկանց հարցում, ընտանիքի անդամներից մինչև ընտանիք-ընկերներ:
Ես իմոնց շնորհիվ կարճ ժամանակում ամենավատ վիճակից փոխակերպվում եմ լավագույնի:
Մենակությունն ինձ համար չի, ինձ հարմար չի…Փոխհարաբերություններն ու հոգիների հանդիպումներն էս կյանքի իմաստներից ամենաբացահայտվածն են, ամենաբուժիչը, ամբողջը: Ամուր պահեք իրար»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, խոսելով Լևոնի հետ հարաբերությունների մասին, Էվելինան նշել է․

«Ինձ մոտ սեր էր առաջին հայացքից։ Գաղտնիք չէ, որ Լևոնը շատ հմայիչ տղամարդ է։ Սիրտս չդիմացավ նրա հմայքին։ Մինչև նրան հանդիպելը ունեի ոսկե կանոն՝ չընտրել դերասան տղամարդու որպես կյանքի ուղեկից։ Միշտ մտածել եմ, որ դերասանները շատ էմոցիոնալ ու խոցելի են, իսկ ես իմ կողքին պատկերացրել եմ ամուր տղամարդ։ Բայց Լևոնը կոտրեց իմ հորինած ստանդարտները։ Ամբողջ համալսարանում Լևոնը միակն էր, որ գրավեց ինձ։ Տարվեցի նրանով։ 7 տարի ընկերություն ենք արել։ Ամեն ինչ տրամաբանորեն ընթացել է։ Սկզբում ուսանողներ էինք, հետո Լևոնը գնաց բանակ, հետո կարիերա։ Լևոնն այն տղամարդկանցից է, որ պիտի ամուր կանգնի իր ոտքերի վրա և պատասխանատվություն կրի իր ընտանիքի համար»։