«Ամբողջ նկարահանումների ընթացքում կողքիս է եղել». Արսեն Սաֆարյանի դուստրը՝ նշանածի աջակցության մասին

Արսեն Սաֆարյանի դուստրը շարունակում է նշանածի հետ նոր հրապարակումներով կիսվել։

Ինչպես արդեն հայտնել էինք երգչի դուստրը մի քանի օր նշանածի՝ Էրիկի հետ միասին գտնվում էր Եգիպտոսում։ Կիսվելով այդ ճամփորդության նոր լուսանկարով՝ Էլենը գրել է.

«Իրականում էնքան շնորհակալ եմ իրեն։ Ամբողջ արտերկրյա նկարահանումների ընթացքում կողքիս ա եղել, լավ ու վատ պահերին աջակցել ա։ Նույնիսկ էն պահերին, երբ ես ինքս իմ հետ հաշտ չեմ եղել… Չգիտեմ, կարևոր ա շատ կողակցի աջակից լինելը, ոչ թե խանգարելը»։