Սամվել Գրիգորյանը պապիկ է դարձել․ հայտնի է փոքրիկի սեռը

Հանդիսավար Սամվել Գրիգորյանը պապիկ է դարձել։ Լույս աշխարհ է եկել նրա որդու՝ Նարեկի դուստրը։

«Ես այսօր պապիկ եմ դարձել։ Մեր աղջիկը ծնվեց։ Ուրախությանս չափ չկա»,-գրել է Սամվելը։

Նրա դուստրն էլ՝ Նարեն, կիսվելով ուրախալի լուրով, նշել է․

«Մեր աղջիկը ծնվեց։ Նարե հորաքույրը ուրախությունից թռվռումա»։

Հիշեցնենք, որ Սամվել Գրիգորյանի որդին ամուսնացել է 2024 թ․-ին։ Զույգի պսակադրությունը տեղի էր ունեցել Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցում: