«Չեմ կարող էմոցիաներս արտահայտել». ինչպես են հայ հայտնիները հետևել Իսպանիա-Արգենտինա եզրափակիչին

Ֆուտբոլի Աշխարհի առաջնություն 2026-ը արդեն պատմություն է։ Հուլիսի 19-ին Արգենտինան և Իսպանիան դրամատիկ եզրափակիչում որոշեցին հաղթողին։ Արգենտինան աշխարհի չեմպիոնի տիտղոսը փոխանցեց Իսպանիային։
Ամբողջ աշխարհից միլիոնավոր ֆուտբոլասերներ հետևում էին հանդիպմանն ու լեգենդար Լեո Մեսսիի՝ գուցե վերջին աշխարհի առաջնությանը։
Ֆուտբոլային տոնը շարունակելով՝ StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է հայ հայտնիներից մի քանիսի արձագանքը՝ եզրափակիչ հանդիպմանը։
«Եվրո 2024, Մունդիալ 2026։ Էս թիմը փրկումա ֆուտբոլը»,- գրել է Իսպանիայի հավաքականի երկրպագու Գրիգ Գևորգյանը՝ հավելելով. «Ղուրբան լինեն Մեսսիին, որ էս զիբլանոցի հես հասավ ֆինալ»։
Եզրափակիչ սուլիցիչ հետո Լեո Մեսսին չէր կարողացել զսպել արցունքները և, անդրադառնալով այդ դրվագին, դերասան Ռաֆայել Երանոսյանը նշել է.
«Սրանք ոչ թե պարտության արցունքներ են, այլ այն գիտակցման, որ կարիերայի ավարտը մոտենում է: Այսպիսին է կյանքը…
ԼԵՈ ՄԵՍՍԻ բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ»։
Դերասան, հումորիստ Զիրոյանը ևս Մեսսիի և Արգենտինայի հավաքականին է երկրպագել ու իր գրառման մեջ նշել.
«Շնորհակա՛լ եմ Լեո, հրաշալի էմոցիաների, հիշողությունների համար, շնորհակալեմ քեզ, որ քո շնորհիվ սիրեցի ֆուտբոլը
ԼԵԳԵՆԴ։
Արա դե վերջ էլի էլ չենք վայելելու ԼԵԳԵՆԴԻ խաղերը, չեմ կարում էմոցիաներս արտահայտեմ։
Հաղթեցինք 2022-ին,
բայց, ցավոք, հրաժեշտ
տվեցինք 2026-ին»։

















