Լիլիթ Բասյանը սիրո խոստովանություն է արել նոր ընտրյալին․ բացառիկ

Ինչպես արդեն հայտնել էինք, սննդաբան Լիլիթ Բասյանը նոր սիրելի ունի, վերջինս ազգությամբ բրազիլացի է։

Լուրը հայտնելուց հետո Լիլիթը պարբերաբար նոր հրապարկումներ է անում ընտրալի հետ ու կիսվում էմոցիոնալ գրառումներով։ Հերթական հրապարակմանը կից՝ Լիլիթը գրել է․

«Ես տարիներ շարունակ ասում էի, որ իմ մարդն այստեղից չէ:
Նա գալիս էր ինձ մոտ երազում մեր հանդիպումից շատ առաջ: Ես չգիտեի նրա անունը: Չգիտեի նրա դեմքը:

Բայց գիտեի մի բան՝ նրա կողքին իմ հոգին կճանաչի այս զգացմունքը:
Հարազատ տան զգացողությունը:

Կա մի վիճակ, որն անհնար է բացատրել բառերով: Այն կարելի է միայն ապրել: Երբ մարդու կողքին քեզ այլևս պետք չէ վախենալ: Պետք չէ վաստակել սերը: Պետք չէ լինել մեկ ուրիշը:

Դու պարզապես վերադառնում ես ինքդ քեզ:
Այսօր ես հասկանում եմ․ կյանքում ամենամեծ հարստությունը ոչ թե փողն է, ոչ թե հաջողությունը և ոչ էլ ձեռքբերումները:

Ամենամեծ հարստությունը մի մարդու հանդիպելն է, ում կողքին քո հոգին ի վերջո ասում է․
«Ես տանն եմ»։

Եվ այսօր ես կարող եմ ասել անսահման երախտագիտությամբ․
Ես աշխարհի ամենահարուստ մարդն եմ»։