«Ամերիաբանկի վարչության անդամներից կա մարդ, ով մեկ ամսում ստացել է 23 միլիոն դրամ բոնուս, բայց քաղաքացու 7 միլիոն դրամ խնայողությունները կորչում են». Արփինե Հովհաննիսյան

ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը սոցիալական իր հարթակներում տեսանյութ է հրապարակել ու հայտնել Ամերիաբանկում արձանագրված խարդախություններից մեկի մասին։ Նա, մասնավորապես, նշել է.

«Խարդախություն: 1# Ամերիաբանկ: Գիտեի՞ք, որ Ամերիաբանկի վարչության անդամներից կա մարդ, ով մեկ ամսում ստացել է 23 միլիոն դրամ բոնուս՝ 7 միլիոն դրամ աշխատավարձից բացի։ 

Իսկ երբ քաղաքացու 7 միլիոն դրամ խնայողություններն են կորչում, առաջանում է հարց՝ որտե՞ղ է բանկի պատասխանատվության սահմանը։ Գրեք ձեզ հետ ինչ է եղել ու որ բանկում:

ՀԳ. Այս տեսանյութը որևէ կերպ չի վերաբերում Ամերիաբանկի կամ որևէ այլ բանկի կամ Կենտրոնական բանկի բարեխիղճ, ծանր աշխատանք կատարող բազմաթիվ աշխատակիցներին, որոնց աշխատավարձերը որևէ առնչություն չունեն նշված թվերի հետ։ Խոսքը վերաբերում է բարձրագույն ղեկավարության վարձատրությանը և այն ղեկավարներին, որոնք ընդունում են կամ պետք է ընդունեն այնպիսի որոշումներ, որոնք ուղղակիորեն ազդում են քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանության վրա»։