Սոնա Ռուբենյանը հղության շրջանից նոր կադրերով է կիսվել (լուսանկար)

Շաբաթներ առաջ երգչուհի Սոնա Ռուբենյանը հայտնեց, որ սպասում է երկրորդ բալիկին։ Կիսվելով ուրախալի նորությամբ՝ Սոնան գրել էր․

«Հայ տունը սիրով է կառուցվում, իսկ նոր կյանքը մեր ամենամեծ օրհնությունն է։

Շատ երկար էի սպասում այս պահին, և այսօր վերջապես կիսվում եմ ձեզ հետ մեր ամենաերջանիկ լուրով։

Շուտով մեր տանը ևս մեկ փոքրիկ սիրտ է բաբախելու»։

Այս անգամ ևս Սոնան կիսվել է հղիության շրջանից լուսանկարով, որն էլ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը։