Ինչպես է Արկադի Դումիկյանը շնորհավորել մայրիկի ծննդյան տարեդարձը․ հուզիչ կադրեր

Երգիչ Արկադի Դումիկյանի մայրը այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Օրվա առթիվ՝ Արկադին և եղբայրը՝ Արիկը, իրենց որդիների հետ անակնկալ են մատուցել մայրիկին՝ կեսգիշերին շնորհավորելով նրա տարեդարձը շքեղ ծաղկեփնջով։
Տեսանյութը՝ այստեղ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ, խոսելով մայրիկի մասին, երգիչը նշել էր․
«Մայրս աշխարհի ամենահամեստ ու բարի կինն է: Ով նրան ճանաչում է, նույնը կասի: Այնպես չէ, որ իմ մայրն է, դրա համար եմ ասում, ես շատ ռեալիստ եմ: Կարող էի ասել՝ մայրս շատ խորամանկ կամ հումորով կին է, բայց այդպես չէ: Ես բնավորությամբ նրան եմ նման:
Կյանքի դժվարությունները, որոնք ես հաղթահարել եմ, ինձ ավելի խելացի են դարձրել: Երբեք որևէ մեկին չեմ մեղադրել իմ հիասթափությունների ու դժվարությունների ժամանակ, եթե այդ պահին այդպես է եղել, ուրեմն այդպես պիտի լիներ:
Աստված գուցե այդպես է արել, որ հետո ավելի լավ տարիներ լինեն: Ես երբեք չէի պատկերացնի, որ կյանքում ինձ որևէ մեկը կճանաչի որպես երգիչ Արկադի Դումիկյան: Բայց այդպես պիտի լիներ:
Կյանքում ունեմ իմ սկզբունքները, որոնց երբեք չեմ դավաճանի:
Ես որդի ունեմ, ու իմ նպատակը մեծ դահլիճներ լցնելը չէ: Ուզում եմ, որ վաղը, երբ ինչ-որ տեղ ասեն՝ Արկադիի որդին է, ասեն, որ հայրդ շատ լավ մարդ էր: Ուզում եմ, որ դա որդուս ուժ ու մոտիվացիա տա, որ ինքն էլ այդպիսին լինի»։

















