Ինչու Գրիգն ու Սոնան երեխա չեն ունենում․ պարուհու բացառիկ մեկնաբանությունը

Հումորիստ Գրիգ Գևորգյանն ու պարուհի Սոնա Եսայանն ամուսանացան 2019 թվականին։ Այս տարիների ընթացքում զույգը ակտիվ շարունակել է իր աշխատանքային գործունեությունը, ճամփորդել է, հանդես է եկել համատեղ հրապարակումներով։
Բայց, միևնույն է, նրանց հետ կապված գլխավոր հարցը հետևյալն է․ ինչու երեխա չեն ունենում։ Գրիգն ու Սոնան մեկ անգամ չէ, որ անդրադարձել են այս թեմային։
Օրերս կրկին Հրաչ Մուրադյանի «Բաց սիրտդ» հաղորդման ընթացքում Սոնան խոսել է այս մասին ու նշել․
«Մենք ուղղակի անկեղծ շատ ծանրաբեռնված, զբաղված ենք և ուզում ենք՝ այն պատկերացումները, որոնք կան մեր մտքերում՝ թե ինչպես պետք է դաստիարակենք, մեծացնենք, ինչ ժամանակ պետք է տրամադրենք երեխային, փորձենք այդ ժամանակը մեր ուզած ձևով գտնել։
Մինչ այս պահը և հետո էլ նախագծերի նախագծերի հետևից արել ենք ու, կարծում եմ, պատուհանը, որը մեծ պետք է բացվի, ոչ թե՝ կիսաբաց, այդ պատուհանը մեծ բացելու համար այդ ժամանակին ենք սպասում»։

















