Ինչպես է Սիլվա Հակոբյանը շնորհավորել եղբոր տարեդարձը. բացառիկ

Սիլվա Հակոբյանը, ով մշտապես աչքի է ընկնում ընտանեկան հրապարակումներով, այս անգամ լուսանկար է տարածել եղբոր՝ Էդգարի հետ, շնորհավորելով նրա ծննդյան տարեդարձը։
«Եղբայր ունենալը օրհնություն է, իսկ քո պես եղբայր ունենալը՝ կրկնակի։
Շնորհավոր ծնունդդ, իմ թանկ»,- գրել է երգչուհին։
Հիշեցնենք որ ավելի վաղ Սիլվան, խոսելով իր կարիերայի մասին, երգչուհին նշել էր.
«Փառքը մեզ երբեք կուլ չի տվել: Հիմա ես տեսնում եմ շատ կոլեգաներ, որ փառքի գագաթնակետին են և այդ պահին ինձ եմ հիշում և համեմատում, ու հասկանում, որ ես այդպես չեմ եղել: Ինչ-որ տեղ անգամ, որ կարիք է եղել լինել հպարտ, ինքնավստահ ու ինքնահավան, անգամ դա չեմ ցուցաբերել երբեք, որը պետք է արտիստին»,- նշել է երգչուհին:

















