Սիլվա Հակոբյանը ցույց է տվել, որ մայրը լաց է լինում ու պարզաբանել է՝ ինչու․ մանրամասներ

Երգչուհի Սիլվա Հակոբյանը տարիներ շարունակ հայկական շոուբիզնեսում ասոցացվել է ամենահամեստ ու ընտանեկան կերպարի հետ։

Երգչուհին ինքն էլ բազմիցս այդ հանգամանքը շեշտել է իր տարբեր հարցազրույցների ընթացքում՝ խոսելով նաև այն մասին, թե ինչ դժվարություններ է ունեցել կարիերայի սկզբում։

Այս անգամ էլ Սիլվան մայրիկի հետ համատեղ էր հուզիչ տեսանյութ հրապարակել ու գրել․

Ամեն անգամ, երբ բեմում կամ հեռուստատեսությամբ երգում եմ, մամաս հուզվում ա, ես էլ իր հետ։

Իմ հաջողությունները, մրցանակներն ու երգերը քոնն են մամ ջան»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, հարցազրույցներից մեկի ընթացքում, երգչուհին ասել էր․

«Փառքը մեզ երբեք կուլ չի տվել: Հիմա ես տեսնում եմ շատ կոլեգաներ, որ փառքի գագաթնակետին են և այդ պահին ինձ եմ հիշում և համեմատում, ու հասկանում, որ ես այդպես չեմ եղել: Ինչ-որ տեղ անգամ, որ կարիք է եղել լինել հպարտ, ինքնավստահ ու ինքնահավան, անգամ դա չեմ ցուցաբերել երբեք, որը պետք է արտիստին»։