Դերի տակ մնացած դերասա՞ն, թե՞ ոչ ադեկվատ լսարան․ ինչու իրար հետ լեզու չեն գտնում Հայկ Հովհաննիսյանն ու հետևորդները

Արդեն ամենօրյա շոուբիզնեսյան լրահոսի մի մասն է դարձել, թե ինչպես են ինստագրամյան օգտատերերը վիրավորւմ դերասան Հայկ Հովհաննիսյանին։ StarNews-ը նկատել է, որ Հայկն էլ չի զիջում իր պատասխաններով և փոխադարձ վիրավորանքներով է հանդես գալիս։
Մասնավորապես, օրեր առաջ ինստագրամյան օգտատերերից մեկը գրել էր․
«Չէի ուզենա որ մեր հայ տղաները ձեր տեսակի լինեին (լկտի չոր չոբան), կներեք»։
Ի պատասխան՝ դերասանը նշել է.
«Թող ամեն մեկը իր տեսակի մեջ լինի, քավ լիցի։
Ես չգիտեմ, որտեղ եք նկատել իմ չոբան ու լկտի լինելը, բայց, ամեն դեպքում։
Ես ձեր ամուսնուն նայելուց հասկանում եմ ձեր պատկերացումները (տղամարդու) հետ կապված։
Ամուսնուն բարևներ իմ կողմից»։
Կամ մեկ այլ օրինակ՝
«Զարմանում եմ մարդկանց վրա, որ Ձեզ սիրում են։ Ինձ համար շատ ապաշնորհ եք», – գրել էր ինստագրամյան մեկ այլ օգտատեր։
Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել։ Բայց տրամաբանական հարց է առաջանում։ Ինչու՞ է Հայկը հրապարակում իրեն ուղղված նմանատիպ մեկնաբանություններն ու, անպայման, ոչ պակաս կոպիտ բառապաշարով ու ակնարկներով արձագանքում դրանց։ Ինքնահաստատու՞մ, սև փիա՞ռ, յուրահատուկ կոնտե՞նտ, իսկ, միգուցե, դերի տակ մնացած դերասա՞ն․․․
Այսօր ևս Հայկը հարցուպատասխան է կազմակերպել և ի՞նչ․․,․ այո՛, կրկին փոխադարձ վիրավորանքներ։ Օգտատերերից մեկը նշել էր․
«Ես որպես բժիշկ եմ ասում։ Ձեր կրիմինալ սերիալները չարիք են, անմակարդակներ»։
«Բժիշկ, մատս ցավումա, կնայե՞ք»,- պատասխանել էր Հայկն ու հրապարկել ստորև ներկայացված լուսանկարը։

Ամփոփելով՝ խորհուրդներ Հայկին ու նրա լսարանին։ Ինստագրամայն էջը վարելու համար առավել հետաքրքիր կոնտենտով ներկայացեք, սոցիալական հարթակում փոխադարձ վիրավորանքներն էլ կրիմինալ սերիալների խնդիրները չեն լուծելու։ Ավելին՝ այդքան բարձրաձայնվող անմակարդակության մասին թեզն էլ սերիալներից գալիս է (արդեն եկել է) իրականություն։

















